«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենի և Պուտինի հանդիպումը հնարավոր է Ուկրաինայում լարվածության նվազեցման դեպքում. Սպիտակ տուն

30/03/2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ուկրաինայում լարվածության նվազում տեղի ունենա։ Այդ մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան հանրային կապերի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը։

«Մոսկվան պետք է ցույց տա, որ ցանկանում է դիվանագիտական համագործակցություն։ Նախագահներ Բայդենի և Պուտինի հանդիպումը հնարավոր է, երբ լարվածությունն Ուկրաինայում նվազի», - նշել է նա։