«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ ուղարկելու մասին ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ)

30/10/2020

Իրանի պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ ուղարկելու մասին:

Ռեպորտաժում ասվում է, որ ԼՂ մարտական գործողությունների գոտում ահաբեկչական խմբերի ներկայությունը վտանգում է կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը:

Թղթակիցը նշում է, որ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու նպատակով Թուրքիան ուղարկում է ահաբեկչական ուժեր , որոնք ավելի վաղ Թուրքիայի հովանու ներքո կռվել են Սիրիայի կառավարության և ժողովրդի դեմ։

«Թուրքիան մտադիր է Կովկասն ու նրա շրջակայքը վտանգավոր վայր դարձնել»,- թղթակիցը մեջբերել է քաղաքագետ Կարեն Սարգսյանի խոսքերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Tert.am-ի փոխանցմամբ: