Ադրբեջանի իշխանությունները փորձել են մոլորեցնել օտարերկրյա դիվանագետներին՝ տանելով Լաչինի միջանցք
24/06/2023
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Լաչին։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ըստ աղբյուրի՝ պատվիրակության կազմում 60 դիվանագետ եւ ռազմական կցորդ կա33 երկրից եւ 10 կազմակերպությունից։
Լաչին այցի շրջանակում օտարերկրյա դիվանագետները եկել են կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է դրել Հայաստանի եւ Արցախի միջեւ։
Ադրբեջանի իշխանությունները փորձել են մոլորեցնել օտարերկրյա դիվանագետներին՝ հավաստիացնելով, որ արցախահայերը մինչեւ վերջերս անխոչընդոտ մտել են Ստեփանակերտ։