«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պենտագոնը աշխատանքային խումբ է ստեղծել ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումն արագացնելու նպատակով․WSJ

03/09/2022

Պենտագոնը աշխատանքային խումբ է ստեղծել Վաշինգտոնի դաշնակիցներին զենքի մատակարարումն արագացնելու նպատակով։

Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ սեփական աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ աշխատանքային խմբում ներգրավվել են բարձրաստիճան պաշտոնական անձինք։ Պարբերականի տվյալներով, կառույցի առանցքային նպատակը հասնել նրան, որ դաշնակիցները սպառազինություն ստանան օպերատիվ կերպով։

Աշխատանքային խմբի ստեղծման հիմնական շարժառիթը Ուկրաինայում տիրող իրավիճակն է, ինչպես նաև վերջին շրջանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը։