«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե մեր զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանը դրանց մասին խոսելիս դժգոհություն չէր հայտնի․ Դըկոտինյի

04/04/2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դե կոլինին պատասխանել է այն հարցին, թե ինչ կանի Արևմուտքը և, մասնավորապես, Ֆրանսիան, Եթե Ադրբեջանը ագրեսիայի դիմի Հայաստանի դեմ: 

«Ես ներկայացնում եմ Ֆրանսիան, Ես չեմ ներկայացնում Եվրոպան, Արևմուտքը, ԱՄՆ-ը։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա իր հնարավորությունների սահմաններում կարող է օգնել Հայաստանին պաշտպանել իր ժողովրդին, իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսինքն ՝ չսպասել նոր ռազմական դրվագի ՝ Հայաստանին օգնելու համար: Այդ պատճառով մենք ռազմական ոլորտում համագործակցություն ենք սկսել Հայաստանի հետ, որը վերաբերում է սարքավորումների մատակարարմանը», - ասել է Դեկոտինին:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե քննադատվում է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին վաճառված զենքի որակը, քանի որ, ըստ այդ բարձրաձայնումների, դրանք ռեալ մարտական նշանակություն չունեն։

«Եթե այդ զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանն ամեն անգամ դրանց մասին խոսելիս դժգոհություն չէր հայտնի։ Զենքերն ունեն շատ պարզ՝ պաշտպանական նշանակություն։ Ես կարծում եմ ֆրանսիական սարքավորումներն իրենց արդարացրել են մեր բանակում և աշխարհում մեր գնորդ երկրների բանակներում։ Եվ դա այլևս ապացուցելու կարիք չկա»,- ասաց դեսպանը