«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախարովան քննադատել է Ուկրաինային միջուկային մարտական գլխիկներ տալու առաջարկը

12/06/2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է Լեհաստանի նախկին նախարար Ռադոսլավ Սիկորսկու առաջարկը, ով ասել էր, որ Արեւմուտքն իրավունք ունի միջուկային մարտագլխիկներ նվիրել Ուկրաինային։

«Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար, անգլո-ամերիկյան ռուսաֆոբ քարոզիչ Էն Էփլբաումի ամուսին Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ Ռուսաստանը խախտել է Բուդապեշտի հուշագիրը, եւ հետեւաբար Արեւմուտքն իրավունք ունի Ուկրաինային միջուկային մարտագլխիկներ նվիրել՝ նրա անկախությունը պաշտպանելու համար», - գրել է Զախարովան`հավելելով, որ լեհ քաղաքական գործիչները, որոնք ղեկավարվում են ԱՄՆ-ի կողմից, տարածում են ատելություն, բորբոքում հակամարտությունները եւ այժմ սպառնում են մոլորակին՝ միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտմամբ:

«Սակայն ամենակարեւորը, նրանք վտանգի տակ են դնում լեհ ժողովրդին, որը ներքաշվում է աշխարհի միջուկային վերաբաշխման մեջ», - իր տելեգրամյան ալիքում գրել է Մարիա Զախարովան: