ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայացել է ՀՀ կառավարության 2021թ․-ի եզրափակիչ նիստը
30/12/2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2021թ․-ի վերջին՝ եզրափակիչ նիստը։ Օրակարգի հարցերից բացի, կառավարության անդամներն ամփոփել են տարբեր գերատեսչությունների արձանագրած արդյունքները։
Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, կառավարության այս տարվա վերջին նիստի սկզբում խոսվել է 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի, աշխատատեղերի ցուցանիշի, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների մասին: Վարչապետը ՊԵԿ նախագահից նախ հետաքրքրվել է՝ արդյո՞ք կատարված է 2021 թվականի պետական բյուջեի եկամտային մասը։
Մանրամասները՝ տեսանյութում։