«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հակառակորդի նպատակն է՝ մեզ ազգից վերածել ժողովրդի, ժողովրդին՝ ամբոխի, ամբոխից էլ՝ ցեղատեսակի

12/02/2022

Հակառակորդի նպատակն է մեզ ազգից վերածել ժողովրդի, ժողովրդին՝ ամբոխի, ամբոխից էլ՝ ցեղատեսակի: Այս մասին այսօր ԳԱԱ-ում իր գրքերի շնորհանդեսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

՛՛Արցախում յուրաքանչյուր նորմալ մարդ իրեն վատ է զգում, որ ինքը ողջ է մնացել, իսկ 18-20 տարեկան մեր երեխաները հազարներով մեր հողի մեջ են՛՛,-նշեց նա:

Ըստ Բաբայանի՝  ճիշտ աշխատելու դեպքում մեր ժողովուրդն իր ՛՛ես՛՛-ը պահելու է, այլ տարբերակ չունի՝ առաջին հերթին հազարավոր զոհերի պայծառ հիշատակի առաջ:

Նրա խոսքով, եթե հասարկությունն այնքան բարոյալքված է, որ որևէ արժեք, նպատակ չունի, ապա որևէ բանի չի հասնի:

՛՛Հակառակորդի նպատակը դա է՝ մեզ ազգից վերածել ժողովրդի, ժողովրդին՝ ամբոխի, ամբոխից էլ՝ ցեղատեսակի, այսինքը՝ մասսա, որի համար միայն ուտելն է կարևոր, կապ չունի, թե որտեղ է ապրում: եթե սա տեղի ունենա, նույնիսկ ամենահզոր երկիրը մեր կողքը կանգնի, չի կարողանալու փրկել՛՛,-ասաց ԱՀ ԱԳ նախարարը: