«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է ճանաչենք անցյալի սարսափներն ապագայում դրանցից խուսափելու համար. ԱՄՆ սենատոր

24/04/2021

ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Ջո Բայդենի մտադրությունը: Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ կիսվելով Bloomberg-ի տարածած տեղեկատվությամբ այն մասին, որ Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին:
«Ողջունում եմ Բայդենի որոշումը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Վաղուց արդեն ժամանակն է կոչել կոտորածներն իրենց անունով՝ ցեղասպանություն: Պետք է ճանաչենք անցյալի սարսափները, եթե ցանկանում ենք խուսափել ապագայում դրանց կրկնությունից»,- նշել է սենատորը: Ուորենը հայտարարել է, որ միանում է ԱՄՆ հայ համայնքին և ողջ հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցում՝ հիշելու և հարգելու բոլոր նրանց, ովքեր մահացան, և ողջունելու նրանց, ովքեր ողջ մնացին և պայքարեցին հանուն ճանաչման: