«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

04/12/2020

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։ Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

1Lurer.am