«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինացի ռազմագերիների մայրերը խնդրում են իրենց որդիներին չվերադարձնել Ուկրաինա․ ՌԴ ՄԻՊ

12/06/2022

Ռուսաստանում պահվող Ուկրաինայի ԶՈւ ռազմագերիների մայրերը խնդրում են իրենց որդիներին չվերադարձնել Ուկրաինա, կիրակի օրը լրագրողներին ասել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երբ ես Սևաստոպոլում անցկացրի ուկրաինայի ռազմագերիների ընդունելություն, նրանցից շատերն ինձ խնդրեցին իրենց ճակատագրի մասին տեղեկացնել իրենց ընտանիքներին։ Ես և իմ աշխատակիցները ամբողջությամբ կատարել ենք դա»,-նշել է ՌԴ օմբուդսմենը։

Նրա խոսքով, այսօր իրեն արդեն այլ խնդրանքով են դիմում։

«Ուկրաինացի ռազմագերիների մայրերը խնդրում են չվերադարձնել իրենց որդիներին Ուկրաինա, քանի որ կարծում են, որ իրենց զավակներին կա՛մ նորից կուղարկեն ռազմաճակատ, կա՛մ կենթարկեն բռնաճնշումների»,- ասել է Մոսկալկովան։