«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը որոշել է եւս տասն օրով երկարացնել ուղեւորությունների կոշտ սահմանափակումները

10/12/2021

Իսրայելը որոշել է եւս տասն օրով երկարացնել ուղեւորությունների կոշտ սահմանափակումները, ներառյալ մուտքի արգելքը օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար, որպեսզի կանխի երկիր կորոնավիրուսի օմիկրոն տեսակի ներթափանցման հետագա դեպքերը, տեղեկացնում է AP-ը։

Իսրայելի վարչապետ Նեֆթալի Բենեթի եւ առողջապահության նախարար Նիցան Հորովիցի հայտարարությունում ասվում է, որ Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայան ուղեւորների մուտքի սահմանափակումները գործելու է առնվազն մինչեւ դեկտեմբերի 22-ը։

Գործող պահանջների համաձայն՝ արտասահմանից վերադարձող բոլոր իսրայելցիները պետք է գտնվեն կարանտինի մեջ այնքան ժամանակ, մինչեւ որ ստանան կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանի հաստատումը, այն դեպքում, երբ նրանք, ովքեր գալիս են ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրներից, պետք է մեկուսացվեն կարանտինային հյուրանոցում այնքան ժամանակ, մինչեւ որ ստանան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ առաջիկա օրերին կարող են մտցվել լրացուցիչ սահմանափակումներ եւ պատվաստման խթաններ։

Իսրայելում հայտնաբերվել է օմիկրոնի առնվազն 21 դեպք։