«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ազգային ժողովում դեկտեմբերի 15-ին կգումարվի արտահերթ նիստ

10/12/2021

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին  հայտնում է  Ազգային ժողովի կայքէջը:

Նշվում է, որ նիստի օրակարգում կքննարկվի «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր և մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի և չդադարող ռազմական ագրեսիայի հետևանքով: