Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը կայցելի Հայաստան
11/12/2021
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրն առաջին նախընտրական այցով կժամանի Հայաստան, հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով BFM TV-ն։
Էրիկ Զեմուրը, որպես նախագահի թեկնածու, իր առաջին արտասահմանյան այցի համար ընտրել է Հայաստանը՝ «Ֆրանսիայի վաղեմի բարեկամին»։ Այցը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը։
Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վալերի Պեկրեսը, նույնպես պետք է Հայաստան այցելի Սուրբ Ծննդից առաջ։
Ֆրանսիական BVA հետազոտական խմբի հարցման համաձայն՝ հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսը կհավաքի ձայների 17 տոկոսը։