«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում և հատկապես Շիրակում շատ վաղուց նախադեպը չունեցող երաշտ է. Վահան Թումասյան

26/06/2021

Հայաստանում և հատկապես Շիրակում, առավել ևս Անիի նախկին վարչական շրջանի գյուղերում սարսափելի և շատ վաղուց նախադեպը չունեցող երաշտ է: Այս մասին ահազանգել է «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

Նրա փոխանցմամբ՝ շատ հողագործներ, բերքահավաքից հույսները կտրած սկսել են վարել իրենց գարնանացանի դաշտերը: Դաշտերում և սարերում խոտ չկա:

«Այսօր գյուղացիներից մեկը պատմում էր, որ ոսկորն ու կաշին է մնացել խոշոր եղջերավորների, իսկ հանդից սովամահ գոմ մի կերպ վերադարձող կովերին երբ առավոտյան գոմից հանում են, նույնիսկ մաքրել պետք չէ գոմերը, որովհետև սոված կենդանիները չեն թրքում:

Գրեթե ոչ ոք Անիի շրջանի գյուղերում խոտ չի ամբարել, հարևան մարզի ջրովի տարածքների խոտն էլ անհասանելի է, աստղաբաշխական գներով են վաճառում:

Ձմռան շեմին խոշոր եղջերավորների մեծ մասին ստիպված մորթելու են: Հսկայական վարկերի ու պարտքերի տակ գտնվող գյուղացիները չեն կարողանալու անգամ ցանած քանակության հացահատիկ հավաքել դաշտերից... Ահա այս է շիրակցի շատ ու շատ գյուղացիների վիճակը:

Նրանց անասունների համար խոտ է պետք է, վառելիք ու սնունդ, բայց ով պետք է տրամադրի, որ մի փոքր կարողանան կործանարար երաշտի ավերածությունների դեմը առնել... հայտնի չէ»,- ֆեյսբուքում գրել է նա: