«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք

11/11/2020

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը»,- գրել է Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը հավելել է, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում նշեց, որ իրենք նախաձեռնում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրելնշելովոր ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակըՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքընշելովոր երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններումարգելվում է հավաքների անցկացումըՈստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել 129 քաղաքացիների, որոնցից 41-ն արդեն ազատ են արձակվել: