Զոհվել են «Արցախի հերոս» Սերգեյ Շաքարյանը և ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը
02/11/2020
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները:
Նրանց շարքում են Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը և ՊԲ գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը։
Գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն էր արժանացել հոկտեմբերի 4-ին: