«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարդենիսում ավագանու անդամները քաշքշել են միմյանց

30/12/2021

Վարդենիսում այսօր ավագանու անդրանիկ նիստն է հրավիրված, որը լարված մթնոլորտում է ընթանում։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս»-ը կոալիցիա են կազմել՝ ունենալով 14 մանդատ, ՔՊ-ն ունի 13 մանդատ։

Գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որին սատարում է ՔՊ-ն, լարված իրավիճակ փորձեց ստեղծել։

«Կարեն Մկրտչյան, դու պիտի էս շենք չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, դու գլխովդ պատասխան կտաս։ Ես ասել եմ՝ ես իմ ձեռներով քեզ...», - հայտարարեց քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ Նրան դուրս հրավիրեցին սենյակից։

Իրավիճակը լարվեց, ավագանու անդամները սկսեցին քաշքշել իրար։

Ոստիկանները բերման են ենթարկում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանին և Կարեն Մկրտչյանին։

Հիշեցնենք՝ այստեղ քաղաքական երեք ուժ է հաղթել՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինք, «Միասնական Վարդենիս» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։