«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ը եւ ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու ամենամեծ սպառնալիքներն են. Չավուշօղլու

12/06/2022

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի աջակցությունը հայտնելով ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, նշել է, որ Ռուսաստանը եւ ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու ամենամեծ սպառնալիքներն են, հաղորդում է Diken լրատվական կայքը։

Այս հայտարարությունը հնչել է, ուկրաինական ճգնաժամի հետեւանքվ դաշինքին անդամակցելու համար Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կողմից ուղարկված հայտերի հարցում, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջև առաջացած տարաձայնություննների ֆոնին:

Ինչպես հայտնի է, Թուրքիան, որի բանակը մեծությամբ երկրորդն է ՆԱՏՕ-ում, դեմ է սկանդինավյան հանրապետությունների անդամակցությանը դաշինքին, քանի որ նրանք հյուրընկալում են իր կողմից ահաբեկչական կառույց համարվոր Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապված մարդկանց, ինչպես նաեւ 2019 թվականից դադարեցրել են զենք արտահանել Թուրքիա:

«Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Ներկայումս երկու թեկնածու երկիր կա։ Եվ ՆԱՏՕ-ի համար երկու ամենաէական սպառնալիքները Ռուսաստանն ու ահաբեկչությունն են»,- Պրահայում իր չեխ գործընկեր Յան Լիպավսկու հետ հանդիպումից հետո ասել է Թուրքիայի արտգործնախարարը եւ խնդրել այս հարցում հաշվի առնել դաշինքի բոլոր մտահոգությունները, քանի որ վերոնշյալ պետությունների կողմից ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությունը ակնհայտ է:

Անկարան Ֆինլանդիայից եւ Շվեդիայից պահանջել է՝ դադարեցնել աջակցությունը «ահաբեկչական կազմակերպություններին», արտահանձնել երկրի կողմից հետախուզվող կասկածյալներին եւ վերացնել Անկարայի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն՝ որպես Թուրքիայի կողմից` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին աջակցելու պայման:

Շվեդիան եւ Ֆինլանդիան փորձում են հարցին բանակցային լուծում գտնել, իսկ ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները, իրենց հերթին, վստահ են, որ Թուրքիայի առարկությունները հնարավոր է հաղթահարել: