«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճանապարհները ՀՀ-ում

30/11/2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Նոյեմբերյանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալինից դեպի Գյումրի ավտոճանապարհին, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։ Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: