ՀՀ օդային տարածքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 հետախուզական անօդաչու․ ՊՆ խոսնակ
02/10/2020
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների՝ ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը՝ Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։
Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու»։