Տավուշի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
13/11/2020
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 13-ին, ժամը 14:04-ին ահազանգ է ստացել, որ «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: