«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնարավոր է ռուս գործարարներն առանց այցագրի Իրան մտնեն

12/06/2022

Տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ ռուս գործարարների համար երկիր մուտք գործելու նպատակով այցագրի ռեժիմը հնարավոր է չեղարկվի, հաղորդում է իրանական Mehr լրատվականը:

Հանդիպման ընթացքում, որի ընթացքում քննարկվել են ռուս-իրանական հարաբերությունները, Սաֆարին վերջիններս որակել է ռազմավարական`նշելով, որ վերջին ամիսներին դրանցում առաջընթաց է գրանցվել: Փոխարտգործնախարարը շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պատասխանատու ենթակառուցվածների համագործակցություն են պահանջում էներգետիկայի, առեւտրի եւ տարանցման ոլորտները:

Նա հավելել է, որ ռուս գորարարները հնարավոր է առանց այցագրի Իրան մուտք գործելու առավելություն ունենան, ինչը երկրում ներդրումներն ավելացնելու նպատակ ունի: Մեհդի Սաֆարին նաեւ նշել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկված ապրանքների արտահանման դեպքում Իրանի արտահանման ծավալը զգալիորեն կաճի: