Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն
21/09/2022
Մեր եղբայրական Հայաստանը, ինչպես ինքը Ռուսաստանը, դժվար ժամանակներ է ապրում։ Փորձությունները, կորստի ցավն այն է, ինչը միավորում է մեր ժողովուրդներին այսօր, ինչպես նաև դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքներն ու խորը ազգային շահերը։ Սա է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որը, անկասկած, փայփայում է Ռուսաստանը։
Մաղթում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և վստահություն ապագայի նկատմամբ։
Ռուսաստանը միշտ մոտ է եղել և կլինի մեր եղբայրական երկրին և ոչ թե խոսքով, այլ գործով։