«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից

09/06/2023

Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 6 մլն 670.1 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16 տոկոսով: Այս մասին են կայքում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 3 մլն 298.7 հազար դոլարի, ապա մանածագործական իրերը՝ 985.9 հազար դոլարի, ապա մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 971.9 հազար դոլարի:

Այս տարվա հունվար-ապրիլին ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացվել ԱՄՆ-ից, այն կազմում է ընդհանուրի 10.6 տոկոսը՝ 708.4 հազար դոլար, ապա՝ Ճապոնիայից, Ճապոնիայից ստացված մարդասիրական օգնությունը՝ 656.5 հազար դոլարի, ընդհանուրի 9.8 տոկոսն է: Երրորդ տեղում Գերմանիան է, այս երկրից ստացված 621.7 հազար դոլարի մարդասիրական օգնությունը կազմում է ընդհանուրի 9.3 տոկոսը: