«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր աշխարհակարգի ձևավորման հնարավորությունները

24/04/2022

Այսօրվա աշխարհը կտրուկ տարբերվում է աշխարհից, որտեղ մենք ապրում էինք ընդամենը ամիսներ առաջ: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանին մեկուսացրին գլոբալացման գնացող աշխարհից կոշտ պատժամիջոցներով։ Գլոբալիզացիայի որոշ հիմնական դրույթներ, ինչպիսիք են բազմակողմանիությունը և ազատ առևտուրն ու ներդրումների իրագործումը բարդանում են։ 

Չնայած որ Ռուսաստանը ամենագլոբալացված երկիրը չէ, բայց, իհարկե, առանցքային դեր է խաղում այնպիսի կարևոր շղթաներում, ինչպիսին է օրինակ էներգետիկան։ Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին տնտեսապես, ֆինանսապես և քաղաքականապես։
Նման պայմաններում Չինաստանը և Ռուսաստանը միավորվել են՝ առաջ մղելու այն գաղափարը, որ ԱՄՆ-ն է մեղավոր ուկրաինական ճգնաժամի և դրա հետևանքների համար: Այնուամենայնիվ այս միտումները նոր չեն և ժամանակի ընթացքում են ձևավորվել։
2000-ականների սկզբից վերածնվող Ռուսաստանում երկու առանձին շարժում է տեղի ունեցել։ Առաջինը տնտեսական է. Ռուսաստանի նոր դիրքորոշումը լավագույնս բնութագրվում էր որպես ենթիմպերիալիստական. Տարածաշրջանային տերություն, որն ընդհանուր առմամբ խաղում է եվրատլանտյան կապիտալիզմի կանոններով, բայց ի վիճակի է թելադրել համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու իր պայմանները: Այս ռազմավարության մեկ այլ օգտակար տերմին է «ինքնիշխան գլոբալացում»:
Երկրորդ շարժումը քաղաքական էր։ Ելույթ ունենալով 2007թ.-ին Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում, Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ներկայացրեց Արևմուտքին ուղղված դժգոհությունների համապարփակ ցուցակը՝ ուղղակիորեն մարտահրավեր նետելով 1989 թվականից հետո աշխարհակարգին: Ելույթը նշանավորեց Պուտինի արտաքին քաղաքական մտածողության բնորոշ ոճը։
Այսպիսով և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի ղեկավարները գնալով ավելի պարզ են դարձնում, որ նախկին խորհրդային հանրապետության ներսում տարածքային վերահսկողության համար դաժան պայքարը միայն ավելի մեծ գերտերությունների պայքարի մի մասն է, որը կորոշի ուժերի նոր հավասարակշռությունն ամբողջ աշխարհում:
Համաշխարհային տնտեսության հիմքում գտնվող Միացյալ Նահանգներ-Չինաստան առանցքը արդեն մի քանի տարի ճեղքվում է: Առևտրային պատերազմները և երկկուսակցական հակաչինական կոնսենսուսը ԱՄՆ-ում ցույց են տալիս, որ երկու երկրների միջև նախկին տնտեսական և քաղաքական հարաբերություններն ավարտվել են: Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա արագացնում է գլոբալ տեղաշարժը։
Այսպիսով Ռուսաստանի գործողությունները գրեթե մեխանիկորեն նրան մղում են դեպի Չինաստան: Ֆինանսական և նյութատեխնիկական շրջափակման ներկա պայմաններում Չինաստանը դառնում է Ռուսաստանի տնտեսական փրկող օղակը: Իսկ իրենց արտաքին քաղաքական հայտարարություններում բավականին զգույշ լինելով հանդերձ՝ չինացի պաշտոնյաները, ըստ երևույթին, ներքին քարոզչական արշավ սկսեցին Չինաստանի ներսում՝ պաշտպանելով Ռուսաստանին:
Չինաստանը և Ռուսաստանը նոր հնարավորություններ ունեն աշխարհում տեղի ունեցող վիթխարի փոփոխությունների ֆոնին, ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Ժանշուն ռուս-չինական հանարբ՝երությունների նիր շրջափուլի մասին։
Իսկ Սի Ցզինպինը ներկայացրել է «անբաժանելի անվտանգության» հայեցակարգը, որի միջոցով Սին ցույց է տվել համաշխարհային կառույց ստեղծելու իր հավակնությունը՝ Չինաստան կենտրոնով։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գլոբալ անվտանգության նոր նախաձեռնությունը (Global Security Initiative) արձագանքներ է ստանում ամբողջ աշխարհից։ Համաշխարհային լրատվամիջոցներում ակնառու կերպով հրապարակվել է հինգշաբթի օրը Սիի ելույթի լուրը, որում նա առաջ է քաշել այս նախաձեռնությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը արձագանքել է Սիի ելույթին՝ ասելով, որ Չինաստանը կրկնել է այն, ինչ ասում է Կրեմլը։ Նրանք ունեն նաև «անբաժանելի անվտանգություն» հասկացությունը։ Փրայսն նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել «կանոնների վրա հիմնված աշխարհակարգը», որը մշակել է իր դաշնակիցների հետ:
Ըստ վերլուծաբանների՝ Չինաստանն առաջին անգամ է խոսում «անբաժանելի անվտանգության» մասին։ Սա կարող է հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի Ասիա տեղափոխությունների վրա:
Այս պարագայում ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի դաշինքին դեմ լինի Չինաստանի գլխավորած խումբը, որը բաղկացած է Ռուսաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Հարավային Աֆրիկայից։ Չինաստանն արդեն ունի ենթակառուցվածքների և զարգացման բանկեր։ Համաշխարհային արժութային համակարգը կարող է մասնատվել ՝ դոլարը, ռենմինբին, ոսկին և կրիպտոարժույթները այս պարագայում հավելող դեր են խաղում:
Չինաստանին անհրաժեշտ է գլոբալ հասանելիություն՝ իրականացնելու իր հավակնությունները՝ դառնալու աշխարհի ամենամեծ տնտեսությունը:
Այնուամենայնիվ սառը պատերազմի դարաշրջանի հետ տարբերությունները շատ են: Չինաստան-Ռուսաստան դաշինքը պրագմատիկ և կոնյունկտուրային է, ոչ թե գաղափարական։ Տնտեսական առումով կապիտալիստական դաշինքը ավելի ուժեղ և ճկուն է, քան Արևելյան բլոկը։
Այսպիսով որքան շարունակվում է ուկրաինական պատերազմը, այնքան մեծանում են գլոբալ նոր իրողությունների հնարավորությունները։

Հեղինակ՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                                           

Generalnews.am