«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վան Ի. ԱՄՆ-ն «ստիպված կլինի անտանելի գին վճարել» Թայվանի նկատմամբ իր գործողությունների համար

30/12/2021

ԱՄՆ-ն «անտանելի գին կվճարի» Թայվանի դեմ իր գործողությունների համար։ Այս մասին ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

Պետական ​​CCTV հեռուստաընկերությանը եւ պաշտոնական «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցներում արտգործնախարարը զգուշացրել է, որ Վաշինգտոնի միջամտությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել։ «Միացյալ Նահանգները դրժել են Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման վերաբերյալ տված խոստումները, ներել եւ խրախուսել են Թայվանի անկախության ուժերին եւ փորձել են խեղաթյուրել միասնական Չինաստանի սկզբունքը,- ասել է նա:- Դա ոչ միայն Թայվանին կդնի ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, այլ նաեւ ԱՄՆ-ին կստիպի անտանելի գին վճարել»: