«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը մեզ է պետք, պարոն Լուկաշենկո

08/02/2022

Հայաստանը մեզ է պետք, պարոն Լուկաշենկո, Դուք լավ կանեք Ձեր երկրի մասին մտածեք։ Այս մասին ԱԺ-ում՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի` Հայաստանի մասին արված արտահայտություններին, հայտարարել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: