«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վանաձորում այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը

21/11/2020

Նոյեմբերի 21-ին, ժամը 02:45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամասի թիվ 29 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Toyota Camry» ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:59-ին, մարվել՝ 03:40-ին: Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը՝ մասամբ:
tert.am