«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ակնա լճի տարածքում տաղավարներ են տեղադրվել․ահազանգում է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավարը

23/09/2020

Ակնա լճի տարածքում վճարովի տաղավարներ են տեղադրվել ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է  Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վահագը ․

«Ակնա լիճը բնության հուշարձան է։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։
Ինչպես գիտենք ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով։
Հարցի բարոյական կողմի մասին չեմ էլ խոսում, որ ինչ-որ մեկը որոշել է իր «ճաշակով» բիսեդկա սարքի, մանղալ դնի ու մարդկանցից էլ փող վերցնի։
Պահանջում եմ ապամոնտաժել և տուգանել սարքողին ու մարդկանցից գումար շորթողին»։