«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Արցախը Հայաստան է». հայերը Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց ցույց են արել

16/11/2020

Նյու Յորքում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքվածները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Արցախը Հայաստան է», «Թուրքերը ժխտողներ են, ադրբեջանցիները՝ ստախոսներ», «Ամոթ՝ Թուրքիային, ամոթ՝ Էրդողանին», «Շուշին հայկական է, Գետաշենը հայկական է», «Թուրքիան ֆինանսավորում է ցեղասպանությունը», «Այլևս ոչ մի ցեղասպանություն», «Ճանաչել Արցախը»:

Հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացել էին նաև պաստառներ, որոնց վրա գրված էին «Խաղաղություն Արցախին», «Հայերը պահանջում են արդարություն» և Արցախին սատարող այլ կոչեր:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանին բացահայտ աջակցում ու միջամտում էր Թուրքիան՝ այդ թվում ներգրավելով ահաբեկիչների: