«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է․ Թովմասյան

20/02/2024

Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է, Արցախյան շարժման 36-ամյակին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

«Մենք ունենք երկու ճանապարհ․ մեկը հայրենասիրությունն է, մյուսը՝ ներկա իրողությունները։ Կարծում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,-ասաց Թովմասյանը։

Նա նշեց, թե ԱՀ ԱԺ-ն գործելու է.

«Ազգային ժողովը գործելու է, թեկուզ օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են»։

Ինչ վերաբերում է արցախահայության Արցախ վերադարձին՝ Արթուր Թովմասյանն ասաց, թե միջազգային երաշխիքներ են պետք դրա համար, քանի որ անվտանգության հարցեր կան։

«Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»։