«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առաջիկայում հնարավոր է Միրզոյանի, Լավրովի և Բայրամովի հանդիպումը

22/03/2023

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ առաջիկայում հնարավոր է իր, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:

Միրզոյանի փոխանցմամբ, այդ հնարավորությունը քննարկվել է Մոսկվայում մարտի 20-ին իր և Լավրովի հանդիպման ընթացքում:

Միրզոյանն այսօր ասել է, որ հայկական կողմը չի մասնակցել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով: