«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախցի աղջկան ռուս խաղաղապահներն արգելեցին մուտք գործել Արցախ

31/03/2021

Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսով տեղաշարժվելու ժամանակ ՌԴ խաղաղապահ ուժերի ստուգման կետում խնդիրներ են առաջացել։ Ուղևորներից մեկին, ով ծնվել ու մեծացել էր Արցախի Հորաթաղ գյուղում, չթույլատրեցին շարունակել ճանապարհը` պատճառաբանելով, որ վերջինս Ղազախստանի քաղաքացիություն ունի։ Հարցը նրանում է, որ աղջիկը վերջերս է տեղափոխվել նշված երկիր և անձնագրով հանդիսանում է Ղազախստանի քաղաքացի։ Ավտոբուսը շարունակեց իր ճանապարհն առանց այդ ուղևորի, որին ռուս խաղաղապահ զորքերի զինծառայողները ստիպեցին մնալ իրենց հետ` անցակետում, և արգելեցին մուտք գործել Արցախ։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
https://arcakh24.info/