«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանցի զինծառայողների մեքենաները

19/11/2020

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլի են ուղեկցել ադրբեջանցի զինծառայողների 5 մեքենա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցում է Analitik.am-ը:

«Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարեկները ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հինգ տրանսպորտային միջոցների անվտանգ շարժը Շուշի բնակավայրից դեպի Ֆիզուլի շրջանի տարածք»,- ասել է նա: