«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կիմ Չեն Ընը անտեսել է Թրամփի նամակը․ WSJ

23/11/2026

The Wall Street Journal-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարի մի քանի փորձ է ձեռնարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կապ հաստատելու համար, սակայն Փհենյանը չի արձագանքել Վաշինգտոնի նախաձեռնություններին։

Պարբերականի տեղեկություններով՝ սկզբում Թրամփը փորձել է կապ հաստատել Կիմ Չեն Ընի հետ՝ օգտվելով պաշտոնական հեռախոսային և հաղորդակցման ուղիներից, սակայն պատասխան չի ստացել։

Դրանից հետո ԱՄՆ նախագահը նամակ է գրել Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ Սպիտակ տան պաշտոնյաները հատուկ ծրագիր են մշակել․ մի խումբ ամերիկացիներ սպասել են ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչության՝ Մանհեթենում գտնվող գրասենյակի մոտ, որպեսզի նամակը փոխանցեն հյուսիսկորեացի դիվանագետներից մեկին, ավելի ուշ ՄԱԿ-ում կայացած հանդիպման ժամանակ հյուսիսկորեացի դիվանագետը չբացված նամակը նետել է ամերիկացի ներկայացուցչի առաջ։

Թրամփը փորձել է հանդիպում կազմակերպել Կիմ Չեն Ընի հետ նաև Ասիա կատարած վերջին այցի ընթացքում, սակայն, ըստ պարբերականի, Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջադրել է պայմաններ, որոնք Վաշինգտոնի համար անընդունելի են եղել։

https://www.ndtv.com/world-news/kim-jong-un-is-growing-north-koreas-nuclear-stockpile-while-ignoring-trump-12362300/amp/1