«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին ողջունել է «Մեծ յոթնյակի» որոշումը ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելու վերաբերյալ

03/09/2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների որոշումը Մոսկվայի եկամուտների կրճատման նպատակով ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելու վերաբերյալ:

Իր ուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին այդ որոշման համար, փոխանցում է 1lurer-ը:

Ավելի վաղ G7-ի երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը միաձայն որոշվել է ռուսական նավթի գնի շեմ սահմանել: Հիմնական մանրամասները, ներառյալ՝ մեկ բարելի գնի սահմանաչափը, կորոշվեն ավելի ուշ:

Կրեմլից արձագանքել են որոշմանը՝ հայտարարելով, որ Մոսկվան կդադարեցնի նավթ վաճառել այն երկրներին, որոնք կիրառում են գնային շեմ: