«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է Ստեփանավանում, Իջեւանում եւ Կապանում ընտրությունների օրը

02/09/2021

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում որոշեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել և Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ:

Այս երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 249 000 դրամ:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանե՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 եւ լրացուցիչ դեկտեմբերի 5:

«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները եւ մենք դեկտեմբերի  դրությամբ կունենանք նոր միավորված համայնքներ: Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: Առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ եւ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը: Ըստ այդմ, ես ուզում եմ քաղաքական կուսակցություններին կոչ անել մասնակցելու այս պրոցեսին ակտիվորեն, որովհետեւ արդեն ունենք նոր օրենք, որը ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական: Սա լավ հնարավորություն է թե տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե կուսակցությունների կայացման համար»,-ասաց նա: