«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՍՕՐՎԱ ԿՈՉԻ ԱՌԻԹՈՎ. Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

05/12/2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր կոչով դիմեց ժողովրդին: Այդ կոչն, ինչպես միշտ, քողարկում էր նրա քաղաքական նպատակները: Նա էլի իր խաղն է շարունակում, ինչպես էլի ենք շեշտել՝ «երկու ձիու վրա», բայց երկուսն էլ անհաջող: Այն տպավորությունը կա, որ նա բոլորին դեմ է և բոլորին կողմ: Այսպես, ժողովրդին այս բարդ օրերին կոչ է անում համերաշխության, բայց միաժամանակ հպանցիկ գրում է, որ հիմա 2018թ. էյֆորիկ ժամանակները չեն: Երևի Ն. Փաշինյանին է հասկացնում, որ չգնա բռնությունների, քանի որ նման հոտ է առել նրա այսօրվա ելույթից: Կարծես թե մի քայլ հետ է գնացել նախորդ ելույթից, ուր գտնում էր, որ վարչապետը պետք է հրաժարական տա: Ոստիկաններին կոչ է անում հետևել օրինապահությանը, բայց միաժամանակ այն տպավորությունն է թողնում, որ կարելի է դուս գալ բողոքների, որովհետև այսօր մարդիկ դրա իրավունքն ունեն: Այսպիսով ստացվում է, որ և´ կարգապահություն է ուզում, և´ անհնազանդություն, և´ համախմբում, և´ պառակտում: Այդպես էլ այս մարդուն չհասկացանք, թե ինչպիսի՞ արժեքների կրող է և ի՞նչ ծրագրերի է հետամուտ: Նրա անձի և ծրագրերի վերաբերյալ համակ անորոշության մեջ հետևյալ խորհուրդը կտայինք նրան. պարոն նախագահ, եթե ուզում եք, որ երկրում անդորր լինի՝ փող բաժանեք մարդկանց, որ փողոց դուրս չգան:Եթե իրոք ճիշտ է, որ շատերը փողով են փողոց դուրս եկել, ավելի շատ տուր և հորդորիր՝ «մի´ գնացեք ամեն հարց ունի լուծման սահամադրական ճանապարհ»: Հավատացնում եմ Ձեզ, որ երկրում խաղաղություն կհաստատվի: Նախորդ անգամվա իմ խորհուրդը չլսեցիք՝ փողով հետ առնել Հադրութը: Գոնե այս մեկը լսեք: Եթե ոչ՝ երրորդ խորհուրդն էլ չեմ տա: Չէ՞ որ, ասողին լսող է պետք:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջ