«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

G7 - կոչն ադրբեջանական իշխանություններին. Գարիկ Քեռյան

20/04/2024

<<G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար>>:
44 օր արյունահեղ պատերազմ էր գնում, Յոթնյակի ձայնը չլսվեց, ինն ամիս շրջափակում և հումանիտար աղետ էր, նորից ձայն չկար, հետո անցած տարի դասական էթնիկ զտում էր, ոչ մի քայլ , ոչ մի պատժամիջոց: Դրանից առաջ բարձրագույն մակարդակով արևմտյան առաջին դեմքերը հայտարարում էին, որ էթնիկ զտումն իրենց համար կարմիր գիծէ: Մի հանգամանք փրկում էր նրանց, դե ամեն ինչում ռուսներն են մեղավոր, իրենք են այնտեղ կանգնած, իրենք էլ թող պատասխան տան: Լավ առայժմս թողնենք այս անցածը, բոլորիս էլ պարզ է, որ քաղաքականությունը բարոյականության հետ կապ չունի: Հիմա այս վերջին կոչի մասին: Ուղղակի ահավոր է: Առանց կարգավիճակի և անվտանգային հաստատուն երաշխիքների ոչ մի հայ ադրբեջանական իշխանության տակ չի վերադառնա: Իրենք էլ լավ գիտեն, դրա համար էլ երեք տասնամյակ ձգվող տառապանքի ու պայքարի ընթացքում «հումանիստները» չճանաչեցին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, չնայած որ շատ են սիրում մարդու իրավունքները: Բայց այնուամենայնիվ ինչ կա այս Յոթնյակի կոչի հետևում: Ես մի վտանգ եմ տեսնում, կործանարար և վնասակար: Շատ հավանական է, որ արցախցիների վերադարձի այս դրույթը պտտեն պտտեն, վերջը մատուցեն բոլոր փախստականների վերադարձի «հումանիստական» համաձայնագրի տեսքով: Դե պարզ է, ռուսական լծից ազատագրվածներն էլ պիտի, որ ընդունեն այդ խիստ մարդասիրական քայլը: Իհարկե ոչ մի հայ փախստական չի վերադառնա, բայց հակամարտության սկզբում հեռացած ադրբեջանցիների հոծ զանգվածների վերադարձ հաստատ կլինի: Եվ սա արդեն վերջն է լինելու: Արևմտյան Ադրբեջան նարատիվը պատահական չէ, որ Բաքվի հիմնական կարգախոսն է արդեն տևական ժամանակ: Փախստականների վերադարձի կոչերին պետք է պատասխանել և առարկայական:
Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան