«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոտ 10 օրից նոր տրոլեյբուսները կհայտնվեն փողոցներում, հաջորդ խմբաքանակը կուղարկվի վեց ամսվա ընթացքում

19/06/2023

Նոր տրոյելբուսների մաքսազերծման աշխատանքներն սկսվում են, ավագանու նիստից հետո 7-10 օրվա ընթացքում դրանք կհայտնվեն Երեւանի փողոցներում: Այս մասին նշվել է այսօր Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե տրոլեյբուսների երկրորդ խմբաքանակը մոտավորապես, երբ կգա Հայաստան, ինչին Տրանսպոևրտի վարչության պետի պաշտոնակատար վազգեն Հարությունյանը պատասխանեց, որ պայմանագրով 6 ամիս է նախատեսված մատակարարման ժամկետը:

Նշենք, որ տրոլեյբուսներն ունեն 12 մետր երկարություն, ցածրահատակ են և հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրահում տեղադրված են տեսախցիկներ, առկա է անլար համացանց:

Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։ Մայրաքաղաքի բնակիչներին մինչև տարեվերջ կսպասարկեն 87 MAN մակնիշի ավտոբուսներ (105 նստատեղ) և 150 հատ 8,6 մետր երկարությամբ Zhong Tong ավտոբուսներ ( 60 նստատեղ):