«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատի բանաձեւը սադրանք է անվանել

26/11/2020

Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարող է գնահատվել միայն որպես սադրանք, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի հաղորդել Է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը' մեկնաբանելով ֆրանսիացի խորհրդարանականների ընդունած որոշումը:

«Սենատի կողմից միանգամայն կանխակալ բանաձևի ընդունումը կարող է գնահատվել միայն որպես սադրանք։ Հավանաբար, ֆրանսահայերը հակամարտության թեմատիկան լայնորեն օգտագործում են նախընտրական նպատակներով»,-ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ բանաձեւն իրավաբանական ուժ չունի: «Սակայն, հաշվի առնելով այդ փաստաթղթի քաղաքական նշանակությունը, միջնորդական մանդատ ունեցող Ֆրանսիայում դրա ընդունումը լուրջ կասկածներ է առաջացնում այդ երկրի չեզոքության հարցում», - նշվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատին խորհուրդ է տվել «զբաղվել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու առաջընթացին նպաստող գործունեությամբ՝ կանխակալ բանաձևեր ընդունելու փոխարեն»:

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որում կոչ է արվում երկրի կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 305 ֆրանսիացի սենատոր՝ նիստի 306 մասնակիցներից: Ինչպես պարզաբանել են փորձագետները, բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրում եւ պարտադիր չէ հանդիսանում կառավարության կատարման համար:

Աղբյուր` Փաստինֆո