«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի քվեարկությունը կշարունակվի վաղը

05/08/2021

Մի ամբողջ աշխատանքային օր ԱԺ-ն սպառեց օրակարգի միայն մեկ հարցի վրա։ Այսօրվա ողջ նիստի ընթացքում խորհրդարանը չկարողացավ ընտրել ԱԺ 3-րդ փոխխոսնակին:

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ից։

Նշենք, որ արդեն 4 օր է՝ ԱԺ նախագահության կազմը չի ձևավորվում: Ընտրվել են ԱԺ նախագահ և երկու տեղակալներ, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը մնում է թափուր: 

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի միակ թեկնածուն Իշխան Սաղաթելյանն էր, սակայն երկու անգամ նա չընտրվեց։ Ընտրության համար անհրաժեշտ է 54 ձայն, որը խորհրդարանն այսօր չկարողացավ ապահովել։