«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհայտ անձինք թուլացրել են Արին Բերդ-Խարբերդ ջրատարի հիմքը, վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը

19/06/2023

Հունիսի 18-ին՝ երեկոյան, անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են Արին Բերդ - Խարբերդ ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը: Այդ մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Ըստ հաղորդագրության՝ այդտեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ: Գիշերվանից ընկերության թիմը վթարի վայրում է և փորձում է ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել իրարից առանձնացված ջրատարը: