Վահագն Խաչատրյանը՝ ՀՀ բարձր ղեկավարության կողմից Արցախ չայցելելու մասին
02/09/2021
Ուրեմն այդպես է պետք, ուրիշ բաներ մի փնտրեք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին վարչապետը, կառավարության անդամները Արցախ չեն այցելել, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է հանգիստը վայելել։
«Ուրեմն քաղաքական որոշում կա, ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։ Որևէ խնդիր չկա, նորմալ է, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել», - շեշտեց նա։
Այդ հարցին առնչվող այլ մանրամասներ Վահագն Խաչատրյանը հորդորեց ճշտել վարչապետի մամուլի խոսնակից։