«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են իրադրությունն Իրանի շուրջ

11/12/2021

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, պաղեստինա-իսրայելական կարգավորումն ու Իրանի հետ կապված իրադրությունը: Այս մասին այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկմանը խոսվել է ԱՄՆ և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների կարևորության, պաղեստինա-իսրայելական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների մասին, մասնավորապես մեր այն դիրքորոշման, որ չի կարելի թույլ տալ Իրանին ունենալ միջուկային զենք»,- ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ: