«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը

12/06/2022

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի (մեջլիս)  Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աբբասզադե Մեշքինին ասել է, որ օրենսդիրները կքննարկեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) Իրանի անդամակցությունը հնարավորինս շուտ կասեցնելու հարցը, հայտնում է Mehr-ը:

Մամուլի խոսնակը նշել է, որ Իրանը բանակցային գործընթացը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ դրական արդյունքների չեն հասել եւ չեն ապահովել երկրի ազգային շահերը:

«Եթե բանակցությունները դրական արդյունքներ չունենան, մենք չենք պնդի, որ դրանք շարունակվեն»,- նշել է Մեշքինին եւ հավելել, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Իրանի անդամակցության կասեցումը հնարավորինս շուտ պետք է բծախնդրորեն դիտարկել՝ այս հարցում ճիշտ որոշում կայացնելու համար:

Անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Իրան կատարած այցին՝ մամուլի խոսնակը նշել է, որ նման այցերի համար անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել, քանի որ վերոնշյալ այցը ոչ մի դրական արդյունք չի տվել։