«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԱՏՄ-ն համաճարակային ոչ այնքան բարվոք պատկեր է արձանագրել Ալավերդի, Ախթալա, Օձուն, Վանաձոր քաղաքներում

02/11/2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերն այսօր ուժեղացված ստուգայցերը շարունակել են Ալավերդի, Ախթալա, Օձուն, Վանաձոր քաղաքներում:

«Վերահսկողական աշխատանքների տիրույթում են եղել բուժհիմնարկները, ստոմատոլոգիական կաբինետները, դեղատները, բանկերի մասնաճյուղերն ու մեծ ու փոքր խանութները:

Ընդհանուր առմամբ, ստուգայցի ընթացքում համաճարակային իրավիճակը ոչ այնքան բարվոք պատկեր է արձանագրել: ԱԱՏՄ տեսուչները խախտումներ են արձանագրել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում, եղել են նաև դիմակ չկրելու, ախտահանման աշխատանքները պատշաճ չկատարելու դեպքեր:

Տեսչականի մասնագետները իրազեկում, զգուշացնում և հորդորում են տնտեսվարողներին հետևողականորեն պահպանել անվտանգության նորմերը, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է ԱԱՏՄ հայտարարության մեջ։