«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բերդի ավագանին՝ դատարան, վարչական ղեկավարաները՝ վարչապետին են դիմել համայնքապետին երաշխավորությամբ ազատ արձակելու հարցով

29/12/2021

Բերդ համայնքի ավագանին դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորության փոփոխելու խնդրանքով՝ պատրաստակամություն հայտնելով խափանման միջոցի փոփոխման դեպքում հանդես գալ անձնական երաշխավորությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բերդի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից։

Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանը կալանավորվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։ Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նրա պաշտպանը NEWS.am-ին այդ ժամանակ հայտնել էր, որ Մանուչարյանն անհիմն ու ապօրինի է կալանավորվել։ https://news.am/arm/news/671823.html

«Նրան մեղսագրված հոդվածների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած են։ Այսինքն, առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, բայց դատարանն այդ հանգամանքը անտեսել է եւ այդ դեպքում անձի նկատմամբ կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց, թեեւ Վճռաբեկ դատարանի նախադեպերով եւ օրենսդրական ակտերի համաձայն՝ նա իրավունք չուներ նման պայմաններում խափանման միջոց ընտրել։ Երեք տարի պրպտելուց հետո գտել են ընդամենը մի դեպք, որի վաղեմության ժամկետն անցել է, մի կողմ եմ դնում այն, թե  այդ արարքը իրականության մեջ գոյություն ունի՞, հիմնավորվա՞ծ է, թե՝ ոչ։  Ըստ առաջադրված մեղադրանքի՝  Հարություն Մանուչարյանի որդին՝  Անուշավան Մանուչարյանը, շինարարություն է իրականացրել, եւ 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր համայնքային հողում է հայտնվել։ Հարություն Մանուչարյանը, ի պաշտոնե, այդ մասին տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին, երբ հողօգտագործման բաժնի պետը, նրա որդու  դիմումի համաձայն, գնացել ու տեղում արձանագրել է, որ մի մասը հայտնվել է համայնքի հողում։ Վարչական վարույթ են հարուցել, ու քանի որ պատերազմը սկսվել է սեպտմեբերի 27-ին, վարչական վարույթը կասեցվել է, այդ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։ Ինքնակամ կառույցի մի մասն է համայնքային հողում եղել, էդ հիմքով ամբողջ կառույցը համայնքը դարձրել է իր սեփականությունը եւ վաճառել կառուցապատողին՝ Անուշավան Մանուչարյանին։ Բացի այն, որ համայնքի բյուջեն գումար է մուտքագրվել, այլեւ այդ հողամասը համայնքից դուրս, ճանապարհին գտնվող, քարքարոտ եւ  որեւէ մեկին ոչ պիտանի տարածք է, բայց վարույթն իրականացնող մարմինը  դիտարկել է, որ այդ արարքը Քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի հատկանիշներ է պարունակում, բայց հանցակազմ գոյություն չունի»,- նշել էր Մանուչարյանի պաշտպանը։

Նյութը վերցված է ՝ https://news.am/arm/news/679964.html