Բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ Երևանում փողոց կանվանակոչվի
26/06/2023
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց) կանվանակոչվի հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ՝ «Լևոն Հայրապետյան փողոց»:
Այս մասին որոշումը Երևանի ավագանին կընդունի հունիսի 27-ի հերթական նիստին։